Օկուպացիայի ժամանակ Չեռնոբիլում ճառագայթման մակարդակը բարձրացել է. ՄԱԳԱՏԷ
copy image url

Օկուպացիայի ժամանակ Չեռնոբիլում ճառագայթման մակարդակը բարձրացել է. ՄԱԳԱՏԷ

Արտաքին 2 տարի առաջ - 22:40 26-04-2022
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ասել է, որ ռուսական օկուպացիայից հետո Չեռնոբիլի ատոմակայանի տարածքում ճառագայթման մակարդակը կարգավորվել է, թեև այն նորմայից բարձրացել էր, երբ այնտեղ գտնվել են ռուս զինվորականներ։ Գրոսսիի խոսքով, այն ժամանակ իրավիճակը «շատ վտանգավոր» էր։

Գրոսսին Չեռնոբիլի ատոմակայան է ժամանել երեքշաբթի՝ 1986 թվականին կայանում տեղի ունեցած աղետի տարելիցի օրը։

«Ճառագայթման մակարդակը, ես կասեի, նորմալ է, եղել են պահեր, երբ այն բարձրացել է ծանր տեխնիկայի տեղաշարժի պատճառով, որը ռուսական զորքերը բերել էին այստեղ, և երբ այն հանել են: Մենք դա ամեն օր վերահսկում ենք»,- Գրոսսիի խոսքերը մեջբերել է Agence France-ը։