Oragir.News-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանին։
Հաղորդման շրջանակներում զրուցել ենք «Գոյ» թատրոնի պայքարի, ԿԳՄՍՆ խոստումների, «Գարեգին Նժդեհ․ իրական առասպել» ներկայացման, Սունդուկյան թատրոնի անձնակազմի հետ հարաբերությունների և «Գոյի» նոր ստեղծագործական գաղափարների մասին։
Գեղարվեստական ղեկավարը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ Սունդուկյանի անվան թատրոնը որոշել է «Գոյ» թատրոնի տարածքը օգտագործել որպես Սունդուկյան թատրոնի ներկայացումների հին զգեստների ցուցասրահ։
Հարցին, թե ինչն է «Գոյ» թատրոնին պայքարելու ուժ տալիս, Արթուր Սահակյանը պատասխանեց․ «Մենք տիրոջից խնդրում ենք հույս, հավատ, սեր և մկրտություն։ Հուսահատություն շատ է լինում։ Հուսահատությունը պետք է հաղթահարել»։
Մանրամասները՝ տեսանյութում։