Ավինյանենց դուքյանի որոշմամբ կրճատվել է Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը
copy image url

Ավինյանենց դուքյանի որոշմամբ կրճատվել է Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը

Ներքին 1 տարի առաջ - 22:08 30-06-2023
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ավինյանենց դուքյանի որոշմամբ կրճատվել է «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի» գեղարվեստական ղեկավարի հաստիքը, որը զբաղեցնում էր ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ փաստացի նրան ազատելով թատրոնի ղեկավարի աշխատանքից։ Բոլորին էլ պարզ է, թե ինչու։

Մհերից առաջ թատրոնի ղեկավարը նրա հայրն էր՝ լուսահոգի Ալբերտ Մկրտչյանը, իսկ թատրոնի հիմնադիրն ու առաջին ղեկավարը ինքը՝ Ֆրունզն էր։

Ամեն ինչ հարամելու ու ապականելու նիկոլական որդը հասավ Ֆրունզի ժառանգությանը. հաստատ սոռոսական մեկին կգտնեն, կնշանակեն տնօրեն ու կհանձնարարեն թատրոնը դարձնել «Հուզանք ու զանգ» բեմադրող հիմնարկ։ Տարիներ անց էլ կանվանափոխեն։

Ճիճուների խրախճանքը շարունակվում է»։

Ձեզ գուցե հետաքրքրի