ԼՂ-ի լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել, ընդհակառակը, ԼՂ-ում այդ որոշումը ընդունելուց առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը քաջալերվել է ՀՀ-ում գործող բոլորիս հայտնի շրջանակների կողմից ու ողջունվել է։ Այս մասին օրերս հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվեց՝ ինչ են կարծում՝ եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չդառնար, Արցախը հիմա կլինե՞ր։
Հարցվածների մեծամասնությունը պատասխանեց, որ Արցախը դեռ 30 տարի առաջ էր հանձված։ Որոշները համոզմունք հայտնեցին, որ Արցախը հանձնել են նախկին իշխանությունները։
«Սենց, թե նենց՝ տված էր, չգիտեմ՝ ով էր տվել, բայց տված էր», - ասաց մի կին։
«Այս պատմությունը կլիներ, բայց ուրիշ ձևով»,- վստահեցրեց մի տղամարդ։
Մանրամասները՝ տեսանյութում։