Ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումներ կազմակերպվում են, բայց այսօր դրանց թիվն ավելի սակավ է․ հարցում

Այս տարի ապրիլի 24-ին կկայանա Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունն ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպում են ավանդական Ջահերով երթը։

Վրաստանի Հայ Համայնքի աջակցությամբ, Վրաստանի Երիտասարդական Միությունը կազմակերպում է` ավանդական ջահերով երթ Իսանի մետրոյի հարակից տարածքից դեպի Ավլաբարիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի ուղղությամբ և վերջում եկեղեցում կանցկացվի խաղաղության աղոթք և մոմավառություն։

Ապրիլի 24-ին, Թբիլիսիի Առաջնորդանիստ Սբ Գևորգ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ՝ գերաշնորհ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ կմատուցվի նաև Բարեխոսության կարգ, աղոթք՝ նվիրված 1915 թ 1.5 միլիոն սրբադասված անմեղ նահատակների։ Ժամը` 14։00-ին կկայանա պահանջատիրական ցույց` Թուրքիայի դեսպանատան առջև։ Փաստացի՝ պետական և ոչ մի մրջոցառում չի կազմակերպվում նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին պետական միջոցառումներ չեն կազմակերպվում։

«Ցավալի է, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ոչ մի պետական միջոցառում չի կազմակերպվում»,-պատասխանեց հարցվածներից մեկը։

Մեկ այլ անցորդի կարծիքով՝ գուցե դեռ կազմակերպվի։ «Կազմակերպվում է, բայց այսօր դրանց թիվն ավելի սակավ է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում