Փաշինյանը ՔՊ-ականների հետ կոշտ խոսակցություն է ունեցել․ Հրապարակ
copy image url

Փաշինյանը ՔՊ-ականների հետ կոշտ խոսակցություն է ունեցել․ Հրապարակ

Մամուլ 8 ամիս առաջ - 08:53 16-08-2024
Հրապարակ օրաթերթը գրում է․

Օգոստոսի 23-ին կավարտվի պատգամավորների մեկամսյա արձակուրդը, սեպտեմբերի 9-ին աշնանային նստաշրջանի մեկնարկը կտրվի։

ՔՊ-ական մեր աղբյուրի վստահեցմամբ, իշխանական թիմն աշխատանքի է վերադառնալու մարզական գերազանց կարգավիճակում, քանի որ կուսակցության վարչության վերջին նիստում, որն անցկացվել է օրերս, Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել վերնախավի հետ, ասել է, որ չի հանդուրժելու անաշխատունակներին, կուսակցության համար «վիզ չդնողներին»:

Չէ՞ որ առջեւում նախընտրական ժամանակներ են, բացի այդ` աշխարհաքաղաքական զարգացումները չեն երաշխավորում ֆորսմաժորներից, ուստի պետք է բոլորն իրենց տեղում լավ աշխատեն, նպաստեն կուսակցության ռեյտինգը բարձրացնելուն, իսկ վնասողներն ու «հանդիսատեսները» պետք է լքեն իրենց պաշտոնները եւ ՔՊ-ն:

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, արդեն վերադարձել է մեկամսյա արձակուրդից եւ անգամ կուսակցական հավաքներ է արդեն անցկացնում, երեկ էլ նախաձեռնող խմբի նիստ է եղել։