Արարատի նկարն ի՞նչ կապ ունի զենքի հետ․ հիվանդի խոսակցություն է․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:30 27-01-2025
Հանրային հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն ակնարկել է, որ Արարատ լեռը խանգարում է, որ մեզ զենք վաճառեն․ «Հենց թեկուզ բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը, որովհետև եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ միայն ոչ ոք զենք չի վաճառի, ռազմական համագործակցություն չի հաստատի, այլև մենք ինքներս մեզ, այդ թվում՝ միջազգային հանրության տեսակետից, կդարձնենք թիրախ»,- ասել է Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, Արարատի նկարը խանգարում է, որ մեզ զենք վաճառեն»։

Հարցվածներից բոլորը բացասական պատասխան տվեցին՝ նշելով, որ Արարատի նկարը կապ չունի զենքի հետ։

«Արարատի նկարն ի՞նչ կապ ունի զենքի հետ։ Նախկինում երբեք չի խանգարել, հիմա խանգարո՞ւմ ա»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Անցորդներից մեկն էլ ասաց, որ Արարատը քաղաքական հարցերի հետ չպետք է առնչվի։ «Արարատը մեր սիմվոլն է չի կարող խանգարել զենք գնելուն։ Արարատը մերն ա ու միշտ մերն ա լինելու»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված