Փաշինյանի հետ խոսակցություն չի եղել․ Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ միջադեպի համար
copy image url

Փաշինյանի հետ խոսակցություն չի եղել․ Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ միջադեպի համար

Ներքին 5 ամիս առաջ - 13:20 30-10-2024
Խորհրդարանի դահլիճում ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, հետևաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառնալու իմաստ չեմ տեսնում։ Ափսոսանք եմ հայտնում Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար, հատկապես որ դա նաև ինձ է վերաբերել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Հարցին, թե այդ թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցություն ունեցե՞լ է, ՔԿ նախագահը պատասխանեց. «Ո՛չ»։

Նա ասաց, թե պատրաստ է ներողություն խնդրել հանրությունից, եթե իր ցանկացած գործողության մեջ հանրությունը խնդիր տեսնի։

«Դա ինձ համար բավականին հաճելի իրավիճակ է»,- ասաց նա։

Քյարամյանը նաև նշել է, որ դեռ հարցաքննության չի հրավիրվել. «Արդեն նախաձեռնված քրեական վարույթ կա, և այս առումով որևէ այլ մեկնաբանություն տալու ոչ իրավական հիմք ունեմ, ոչ էլ կոռեկտ է»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված