Ալեն Սիմոնյանն «անսպասելի կարճ» հանդիպում է ունեցել ցույց անող տաքսիստների հետ
copy image url

Ալեն Սիմոնյանն «անսպասելի կարճ» հանդիպում է ունեցել ցույց անող տաքսիստների հետ

Ներքին 7 ամիս առաջ - 12:32 06-09-2024
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն «անսպասելի կարճ» հանդիպում է ունեցել փողոցում հավաքված տաքսու վարորդների հետ:

Նա վարորդներին տեղեկացրել է, որ օրենսդրական նախաձեռնություն ունի, որը դրական ձևով կանդրադառնա բոլոր վարորդների վրա։

«Լսեցի իրենց առաջարկները:

Հաճելի էր արձանագրել, որ դրական էին խոսում իրենց վերաբերող հարկային նոր փոփոխությունների մասին, խնդիրը միայն իրագործմանը և ձևին էր վերաբերում:

Խոստացա քննարկել բարձրացրած հարցերը գործադիրի գործընկերներիս հետ և կրկին հանդիպել»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։