Հատուկ կարծիք. Գողական, հոգեկան հիվանդ, թեթևաբարո, շահախարդախ տաքսիստների մասին

Ներքին Հատուկ կարծիք 7 ամիս առաջ - 19:45 31-08-2024
Տաքսի ծառայության ոլորտում սեպտեմբերի 1-ից նոր կարգավորումներ են գործելու, որոնցով նոր հարկեր են սահմանվելու տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների և անհատ վարորդների համար։ Սակայն կառավարությունը տաքսու վարորդներին չի ներկայացնում մասնագիտական և բարեվարքության պահանջներ։

Խնդրին անդրադառնում է Կարեն Հեքիմյանը, զգուշացնելով, որ քաղաքացիները կառավարության անտարբերության հետևանքով հնարավոր է՝ օգտվեն Հայաստանը չիմացող, գողական, հոգեկան հիվանդ, թեթևաբարո, շահախարդախ տաքսու վարորդի ծառայությունից, քանի որ քաղաքացու կյանքն ու առողջությունը չեն կարևորվում, իշխանություններին հետաքրքրում են բացառապես ոլորտից առաջացած հարկերը, դրանց չափն ու քանակը։

Մանրամասները՝ տեսանյութում։