Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս բռնագրավել Ուկրաինա ներխուժման կողմնակիցների գույքը
copy image url

Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս բռնագրավել Ուկրաինա ներխուժման կողմնակիցների գույքը

Արտաքին 2 տարի առաջ - 13:40 23-05-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցների մասին նոր օրենք է ստորագրել, որը թույլ կտա բռնագրավել այն մարդկանց ունեցվածքն ու ակտիվները, որոնք աջակցում են ՌԴ-ի հատուկ ռազմական գործողությանը։ Գերագույն ռադան այս օրինագիծը հաստատել է մայիսի 12-ին։

«Ուկրաինայի դեմ բռնազավթողների ագրեսիան այս կամ այն ​​կերպ աջակցող, պատժամիջոցների տակ հայտնված անձանց ակտիվների բացահայտման և բռնագրավման ընթացակարգը թույլ կտա թշնամիների հաշվին արագ և արդյունավետ համալրել Ուկրաինայի բյուջեն: Օրենքում գործընթացի համար պատասխանատու մարմինների համար հստակ ցուցումներ կան: Ակնկալում եմ բոլոր մասնակիցների արդյունավետ փոխգործակցությունը»,- ասել է Զելենսկին։

Օրենքի համաձայն, Արդարադատության նախարարությունը զբաղվելու է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումներում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելափակման ենթակա ակտիվների բացահայտմամբ։

Նման գործերով զբաղվելու է Գերագույն հակակոռուպցիոն դատարանը։

Ամենից շատ դիտված