Զելենսկին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին հրավիրել է Ուկրաինա
copy image url

Զելենսկին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին հրավիրել է Ուկրաինա

Արտաքին 2 տարի առաջ - 09:33 26-10-2022
Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակի հետ և նրան հրավիրել է Ուկրաինա։

«Հենց այս ուղերձը գրելուց առաջ ես խոսեցի Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակի հետ… Ես վարչապետին հրավիրել եմ այցելել Ուկրաինա»,- հոկտեմբերի 25-ին ասել է Զելենսկին իր ամենօրյա տեսաուղերձում։

Երկուշաբթի օրը Ռիշի Սունակը ընտրվել է Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար, նա նաև ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը։ Չարլզ III թագավորը հանձնարարել է նոր վարչապետին ձևավորել նոր կառավարություն։

Ամենից շատ դիտված