Զելենսկին կզբաղվի Սաակաշվիլիի՝ Ուկրաինա վերադարձի հարցով
copy image url

Զելենսկին կզբաղվի Սաակաշվիլիի՝ Ուկրաինա վերադարձի հարցով

Արտաքին 3 տարի առաջ - 16:29 03-10-2021

Կիևը կզբաղվի Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինա վերադարձով: Այս մասին ասել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին:

Նրա խոսքով՝ ինքն անընդհատ զբաղվում է քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցերով: Զելենսկին հիշեցրել է, որ Սաակաշվիլին նույնպես Ուկրաինայի քաղաքացի է:

Միեւնույն ժամանակ նա խոստովանել է, որ չգիտեր, որ Սաակաշվիլին մեկնել է Վրաստան, եւ շատ է զարմացել այս փաստից:

Ինքը՝ Սաակաշվիլին, ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայից վերադառնում է Վրաստան՝ «երկրի ապագան պաշտպանելու» նպատակով: Ձերբակալությունից հետո նա հացադուլ է հայտարարել:

Միեւնույն ժամանակ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն պնդում էր, որ քաղաքական գործիչը պատրաստում է անկարգություններ, ինչպես նաեւ երկրում պետական ​​հեղաշրջում:

Ամենից շատ դիտված