Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը շրջվելով և հայտնվել է ձորում. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը շրջվելով և հայտնվել է ձորում. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 11:05 22-07-2024
Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 170 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով վարորդը, ում բեռենախցիկից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Ղուկասյանի գլխավորությամբ, մեծ դժվարությամբ պատգարակով մոտեցվել է օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված