Տավուշի մարզում Volvo կցորդիչով բեռնատարը, մոտ 10 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում. կա վիրավոր․ shamshyan.com
copy image url

Տավուշի մարզում Volvo կցորդիչով բեռնատարը, մոտ 10 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում. կա վիրավոր․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 15:17 02-12-2023
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում 54-ամյա Գևորգ Ասատրյանը իր վարած Volvo FH42Т մակնիշի բեռնատար՝ գազ տեղափոխող կցորդիչով Այրում-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից, ապա փրկարարներն ու պարեկները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործող «ՎԱՆ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված