Մի քիչ փող հավաքենք, տանք` Փաշինյանը ատամները սարքի. հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 19:42 11-07-2024
Հանրային-քաղաքական գործիչները, բարձր պաշտոն զբաղեցնողները, մեծ ժողովրդականություն ունեցողները գտնվում են հանրային ուշադրության կենտրոնում։ Մարդկանց հետաքրքրում է ոչ միայն նրանց խոսքն ու գործն, այլև նրանց նախասիրությունները, անձնական կյանքի մանրամասները, ամենը, ինչ կապված է հանրային գործիչների հետ։ Այդպիսի մեծ հետաքրքրություն կա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի առողջության, արտաքին տեսքի վերաբերյալ։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ատամները չի սարքում»:

Հարցվածների մի մասը կարծիք հայտնեց, որ Փաշինյանն ատամները չի սարքում փող չունենալու պատճառով։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախքան հեղափոխությունը միշտ սափրված էր, հետևում էր արտաքին տեսքին ու առողջությանը, մարզվում մարզասրահում։ Նա իմիջի փոփոխություն կատարեց 2018-ին։ Հեղափոխության շրջանում նա մորուք թողեց, վարչապետ դառնալուց հետո դադարեց հաճախել հանրային մարզասրահ։ Իսկ վերջերս նա կրկին փորձում է վերադառնալ առողջ ապրելակերպին, հեծանիվ է վարում առավոտյան ժամերին։

Մանրամասները՝ տեսանյութում։