Մենք օրվա հացի փող աշխատող ենք. ընտանիք պահե՞նք, թե՞ հարկ տանք. գյումրեցի վարսավիր

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 23:15 30-01-2025
Վարսավիրներն այս տարվանից չեն կարող օգտվել պարզեցված հարկային դաշտից։

Վարսավիրները ևս դժգոհ են հարկային փոփոխություններից, նոր փոփոխություններով վարսավիրների համար ևս ավելանում է հարկային բեռը։

Գևորգ Կարիզյանը Գյումրիի հին վարսավիրանոցի տնօրենն է։

Ասում է` առաջվա նման գործ չկա, հիմնականում թոշակառուներն են իրենց հաճախորդները։

«Հարկային բեռը որ ավելացավ, ուզես թե չուզես, պիտի ծառայությունների գինը բարձրացնես։ Մեր վարսավիրանոցը քաղաքի ամենաէժան վարսավիրանոցն է։

Մենք օրվա հացի փող աշխատող ենք. ընտանիք պահե՞նք, թե՞ հարկ տանք»,-ասում է գյումրեցի վարսավիրը։

Մանրամասները` տեսանյութում։