Իշխանությունը թող իր համար արգելոց սարքի․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 7 ամիս առաջ - 17:30 30-08-2024
Կառավարությունը օգոստոսի 29-ի որոշել է Հայաստանում ստեղծել «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցները: Այս հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հիմա մենք արգելոց ենք ստեղծում, բայց պետք է փոխենք՝ դա արգելոց չի լինելու»։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել, թե իրենց համար հասկանալի՞ է Նիկոլ Փաշինյանի՝ արգելոցների մասին հայտարարությունը։

Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել հարցին, նշելով, որ չեն հասկանում Փաշինյանի այս հայտարարության իմաստը։

«Չգիտեմ, չեմ կարող ասել։ Թող կորեն բոլորը գրողի ծոցը»,- ասաց մի քաղաքացի։ «Ես նրա ասածներից ոչինչ չեմ հասկանում»,- ասաց մեկ այլ անցորդ։ Որոշ քաղաքացիներ հրաժարվեցին խոսել Նիկոլ Փաշինյանի մասին։

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն այս քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ դիմել է Լեզվի տեսչություն՝ արգելոց բառը այլ բառով փոխարինելու հարցով։

Մանրամասները՝ տեսանյութում։