Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել BMW-ում. shamshyan.com
copy image url

Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել BMW-ում. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 15:05 20-04-2024
Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 41-ամյա Կարեն Միքայելյան վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ինչպես նաև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի մոտոպարեկները, ապա ժամանած հրշեջները մարել են մեքենայում առաջացած հրդեհը։

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դեպքի վայրից պետք է հեռացվի ավտոքարշակի միջոցով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված