Ուղիղ եթեր
Երևանում հրդեհ է բռնկվել BMW X5 ավտոմեքենայում․ shamshyan.com
copy image url

Երևանում հրդեհ է բռնկվել BMW X5 ավտոմեքենայում․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 15:46 01-10-2023
Այսօր՝ ժամը 01:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները մարել են դեռևս անհայտ հանգամանքներում BMW X5 մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այրվել է շարժիչի հատվածն ամբողջությամբ և սրահը՝ մասամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված