Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Սպիտակի վարչական տարածքում բախվել են 2 «Mitsubishi», «Nissan Tiida» և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում