Ծառ չկա՝ «Զոնտիկներով յոլա գնացեք»․ Հրապարակ
copy image url

Ծառ չկա՝ «Զոնտիկներով յոլա գնացեք»․ Հրապարակ

Մամուլ 1 տարի առաջ - 08:23 06-04-2024
Հրապարակ օրաթերթը գրում է․

Ապրիլի 3-ին Տիգրան Ավինյանը խոստացավ դադարեցնել ծառահատումները եւ փորձագետների հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի թեղիները կտրելու հարցը։ Թեեւ արդեն 400 ծառ է հատվել, նոր են փորձաքննություն հայտարարում: Ծառ ու ծաղկի թշնամի այս իշխանությունները, որոնց գործունեության վեցամյա ուղին ավերմունքի, քանդուքարափի, պետական ինստիտուտներն ու արժեքները ոչնչացնելու ոդիսական է, որոշել են ամռան տապին երեւանցիներին թողնել առանց ստվերի եւ թթվածնի: Իսկ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը խորհուրդ է տալիս երեւանցիներին՝ արեւից պաշտպանվելու համար մի քանի տարի «զոնտիկներով յոլա գնալ»։