Արդեն մի քանի օր է՝ գյումրեցի գործարար Կարեն Սիմոնյանի նախաձեռնությամբ Գյումրիում իրականացվում է ստորագրահավաք` տնտեսական ծրագիրը իրականություն դարձնելու համար։
Հանրապետության երկրորդ քաղաքում` Գյումրիում, նախատեսվում է ստեղծել ազատ տնտեսական գոտի, որի նպատակն է քաղաքը վերածել ներդրումային և արդյունաբերական կենտրոնի, ստեղծել 15.000 + նոր աշխատատեղ, կատարել 500+ միլիոն դոլարի ներդրում և խթանել գիտական ու տեխնոլոգիական զարգացմանը։
Ծրագրի նախաձեռնողը գործարար Կարեն Սիմոնյանն է։ Նպատակն այն է, որ Գյումրին լինի ոչ թե յոլա գնացող քաղաք, այլ զարգացող քաղաք։
Մանրամասները` տեսանյութում։