Վերջին օրերին տեղեկություններ էին տարածվել, որ Երևանի բուսաբանական այգում կանաչ ծառեր են հատվում։ Oragir.News-ի լրագրողն այցելել է տարածք՝ տեղեկության հավաստիությունը ստուգելու համար։
Տեղում պարզվել է, որ այգում հատվել է մոտ 30 կենսունակ կաղնու ծառ, որոնցից 20-ն ակնհայտորեն նոր էին կտրված։ Բացի այդ, նկատվել է, որ այգու տարածքը գտնվում է անխնամ վիճակում, իսկ որոշ հատվածներ նույնիսկ վերածվել են աղբանոցի։
Այս խնդիրը հուզում է ինչպես բնապահպաններին, այնպես էլ քաղաքի բնակիչներին, քանի որ բուսաբանական այգին Երևանի կարևորագույն կանաչ տարածքներից է։
Մանրամասները՝ տեսանյութում։