Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ Հրապարակ 
copy image url

Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ Հրապարակ 

Մամուլ 1 տարի առաջ - 08:20 19-03-2024
«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել, որոնցից 45 հատից յուրաքանչյուրն արժե 114 հազար 540 դրամ, իսկ 44-ից յուրաքանչյուրը` 128 հազար դրամ։ Ժամացույցների համար ընդհանուր վճարվել է 10 մլն 786 հազար դրամ։

Նկարագրությունից տեղեկանում ենք, որ ժամացույցները որպես պարգեւ տալու համար են նախատեսված: Դրանք 925 հարգի արծաթից են, նաեւ բարձր հարգի ոսկով են պատված, մեխանիկական են, ապակին՝ շափյուղա, գոտին՝ բնական կաշի, իսկ վրան փորագրված է՝ «ՀՀ ՆԳ նախարարի կողմից»։

Նման նվեր-ժամացույցներ շնորհում է նաեւ ՀՀ վարչապետը: