Դիլիջան քաղաքում 24 ժամ ջուր չի լինի
copy image url

Դիլիջան քաղաքում 24 ժամ ջուր չի լինի

Ներքին 1 տարի առաջ - 14:00 27-12-2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 28-ին ժամը 09:00-ից մինչև դեկտեմբերի 29-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Մյասնիկյան, Կամոյի, Մանթաշյան, Աղայան, Հակոբջանյան, Հովսեփյան, Վասիլևի, Մխիթարյան, Շահումյան, Ուսանողական, Օրջոնիկիձեի, Կամարինի, Աթարբեկյան, Գայի և Առաջին փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: