Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական երկկողմ ռազմաքաղաքականխորհրդակցություններ, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։
Ըստ հայկական կողմի՝ քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությաննառնչվող խնդիրներ, նաև համագործակցության օրակարգային հարցեր, ձեռք են բերվել միշարք պայմանավորվածություններ։
Այլ մանրամասներ նախարարությունը չի հաղորդվում, միայն նշվում է, որ հայկականպատվիրակությունը գլխավորել է Պաշտպանության նախարարության պաշտպանականքաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը, իսկ ֆրանսիական կողմից խորհրդակցությունները վարել է Ֆրանսիայի զինված ուժերինախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության դիրեկտորատիտնօրեն Ալիս Ռուֆոն։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Երևանն ու Փարիզը պատրաստվում ենռազմատեխնիկական համագործակցության հուշագիր ստորագրել։