Ընկել ես երեխուս հետևի՞ց, կվառե՛մ․ Երևանում ընտանիքին տնից վտարում են

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:52 07-12-2023
«Կարմիրբերետավորներին խի՞ եք ուղարկել, մենք հանցագո՞րծ ենք»,- դիմելով ոստիկանության աշխատակցին՝ ասաց Արգիշտի 9/16 հասցեում բնակվող կինը։

Նրա խոսքով՝ տունը, որտեղ ապրում է ամուսնու, տղայի, հարսի և անչափահաս թոռնիկի հետ, պատկանում է իրենց, սակայն տեգրը ինչ-որ կերպ հաջողացրել և անվանափոխություն է արել, հիմա էլ վաճառել է և իրենց հարկադրաբար դուրս են հանում։

«Ընկել ես երեխուս հետևի՞ց, կվառե՛մ»,- ասաց ընտանիքի մայրը։

Հիշեցնենք, որ 1 ամիս առաջ Oragir.News-ի հետ զրույցում կինը պատմել էր, որ ամուսնու եղբայրը նրանց համոզել է տուն վարձել և տեղափոխվել՝ խոստանալով 1 ամսվա վարձը վճարել, սակայն ընտանքի հայրը չի աշխատում հիվանդությունների պատճառով, իսկ որդին մի կերպ հասցնում է ընտանիքի հոգսը հոգալ, և բնակարան վարձակալելու հնարավորություն չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=hmORwJjZ-d4