Սեուլի դպրոցներում այլևս չեն հետևի աշակերտների ներքնազգեստի գույնին
copy image url

Սեուլի դպրոցներում այլևս չեն հետևի աշակերտների ներքնազգեստի գույնին

Արտաքին 3 տարի առաջ - 09:16 26-08-2021

Սեուլի դպրոցները սկսել են չեղարկել կանոնը, որով աշակերտներից պահանջվում էր կրել ամբողջովին սպիտակ ներքնազգեստ: Այս մասին հայտնում է The Korea Herald-ը:

Հրապարակման մեջ հաղորդվում է, որ Սեուլի աղջիկների արդեն 6 միջին դպրոցներ փոխել կամ չեղարկել են դրես-կոդը, որով կարգավորվում էր ներքնազգեստի և գուլպաների գույնը: Եվս 25 կրթական հաստատություններ նախատեսում են դա անել մինչև տարեվերջ:

Նշվում է, որ հարավկորեական դպրոցներում խիստ դրես-կոդ է սահմանվել աշակերտների շրջանում՝ ուսման նկատմամբ ուշադրությունը մեծացնելու, ինչպես նաև հասակակիցների միատեսակությունն ապահովելու համար:

Կանոնի չեղարկումը հաջողվել է կազմակերպել «Ասունարո» քաղաքացիական երիտասարդական խմբին, որի ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել Կորեայի Մարդու իրավունքների հարցերով ազգային հանձնաժողովին: Փաստաթղթում դպրոցականները պնդում են, որ Սեուլի տարրական, միջին և ավագ 33 դպրոցները սահմանափակում են աշակերտների սանրվածքի և հագուստի ընտրության իրավունքը: