Լարված իրավիճակ Արցախի օպերատիվ շտաբում. ՈւՂԻՂ

Ներքին Ուղիղ եթեր 1 տարի առաջ - 13:43 27-10-2023
Այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է Հայստանում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբում։ Հարյուրավոր արցախցիներ հավաքվել են, որպեսզի ստանան սեպտեմբեր ամսվա թոշակները։

Oragir.News-ի հետ զրույցում արցախցիները բողոքում են, որ ստիպված են ՀՀ տարբեր մարզերից հասնել Երևան, մինչդեռ կարելի էր փոստային տարբերակով խնդիրը լուծել։

Օպերատիվ շտաբի աշխատակիցները նշում են, որ այսօր իրենց վերջին աշխատանքային օրն է։ Ի դեպ չնայած նրան, որ 2 ամիս է աշխատում են ծանրաբեռնված գրաֆիկով, մինչ օրս աշխատավարձ չեն ստացել։