Արցախը հանձնեց իշխանությունը, հեսա մնացածն էլ է հանձնելու․ հարցում 

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 12:50 04-10-2023
Երեկ Ազգային ժողովի հերթական նիստն էր, որը ընթանում էր թեժ մթնոլորտում։ Ընդդիմադիր և իշխանական պատգամավորները միմյանց մեղադրում էին դավաճանության, կապիտուլյացիայի և Արցախը հանձնելու համար։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արծվիկ Մինասյանը իշխանությանը նախ մեղադրեց «ազգակործան» քաղաքականություն վարելու մեջ, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքեց, ասելով, որ «ազգակործան» ասելիս երեսի անկյունը ճիշտ ուղղությամբ տանել։

Oragir.News-ը քաղաքացիներին հարցրեց, ըստ իրենց՝ Արցախը ո՞վ է հանձնել, իշխանությունը, թե՞ ընդդիմությունը։

Նրանցից մի քանիսը Արցախի հանձնման մեջ մեղադրեցին իշխանությանը։

«Բնականաբար բոլորին էլ պարզ է, որ իշխանությունն է, իսկ որ գցում էին հների վրա, հների ժամանակ սենց բան չի եղել, բոլորին էլ պարզ է, որ հանձնողը իշխանությունն է, ու հեսա մնացածն էլ է հանձնելու, ի գիտություն բոլորին»,- ասաց մի կին։

Մի տղամարդ էլ հարցին պատասխանեց՝ ասելով, որ Արցախը հանձնել են և՛ իշխանականները, և ըննդիմադիրները․ «Հիմա էլ նույն քաղաքական խաղը խաղում են Ազգային ժողովում»։

Մանրամասները՝ տեսնայութում։

Ձեզ գուցե հետաքրքրի