Փաշինյանը պետք է դատվի, ցանկալի չէ, որ փախչի. հարցում

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:35 24-09-2023
Սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

Քաղաքացիները «դավաճան Նիկոլ» վանկարկումներով պահանջում են վերջինիս հրաժարականը։ Հանրահավաքներին զուգահեռ համացանցում պտտվում է Նիկոլ Փաշինյանի «կանադական անձնագրի» լուսանկարը, որին կից օգտատերերը գրում են, թե նա շուտով պատրաստվում է փախուստի դիմել։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իշխանափոխության դեպքում Նիկոլ Փաշինյանը կդիմի փախուստի։

«Ցանկալի չի, որ փավուստի դիմի, նա պետք է դատվի։ Նա պետք է պատասխան տա իր կատարած բոլոր գործողությունների, արարքների և այն արհավիրքների համար, որ բերեց Հայաստան աշխարհի, Արցախի աշխարհի և հայ ժողովրդի գլխին։ Ցանկալի չի, որ փախուստի դիմի»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։