Հարցազրույցի շրջանակներում անդրադառնալով ծառայողական մեքենաների թվի կրճատմանը՝ վարչապետը նշել է, որ ցուցակում գրիչով ջնջում է պետական ավտոմեքենաները։
«Ես գերատեսչությունների մեքենաների ցուցակները ուզում եմ և առավոտ էլ էի դրանով զբաղված, և ուղղակի այսպես գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա: Սա կացնային մոտեցում է, և ես համոզված եմ, որ այդ մոտեցման արդյունքում կառաջանան որոշակի կազմակերպչական խնդիրներ, բայց այդ խնդիրները կառաջանան, որովհետև մեր գործընկերները ժամանակին պատշաճ ձևով չեն արձագանքել իմ հրապարակային և ոչ հրապարակային ասածներին: Հիմա ստիպված կացինով պետք է կտրել»,- նշել է Փաշինյանը։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հակադարձում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Եթե կա մի ծառայողական մեքենա, որը կարելի է գրիչով ջնջել՝ դրա ձեռքբերման համար, ձեռքբերողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Եթե անհրաժեշտություն չի եղել ինչ-որ բան ձեռք բերելու, առնվազն պետական միջոցների վատնում է եղել։
Եկեք չմոռանանք, ինքը լիազորություն ունի այս գործողությունները կատարելու, թե ոչ, որովհետև դրա վերաբերյալ բյուջեի հաստատում կա, որ վարչապետի լիազորությունների տիրույթում չեն, կառավարությունը կարող է նման որոշում կայացնել կամ ԱԺ-ն հաստատել, ամեն գերատեսչություն իր մասով։ Դասական բռնապետական ռեժիմներին բնորոշ միանձնյա առաջնորդի որոշումների ծառայում։
Ինքն արդեն օրենքի չի նայում, մտել է լրիվ շոուի դաշտ, ռեյտինգի համար գործողություններ է անում»,- եզրափակեց Հովհաննես Խուդոյանը։