Արցախին հատկացվող մարդասիրական օգնության հասանելիությունը պետք է լինի առանց նախապայմանների. Ֆրանսիայի ԱԳ նախարար
copy image url

Արցախին հատկացվող մարդասիրական օգնության հասանելիությունը պետք է լինի առանց նախապայմանների. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Արտաքին 1 տարի առաջ - 12:10 19-09-2023
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Արցախին անխափան կերպով հումանիտար օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությանը։ Նա սացցանցի X հարթակում գրառում է կատարել՝ նշելով, որ մարդասիրական երկու շարասյուն հասել են Լեռնային Ղարաբաղ։

«Մարդասիրական երկու շարասյուն Լաչինի և Աղդամի անցակետերով հասել են Լեռնային Ղարաբաղ. սա պետք է լինի առանց նախապայմանների և անարգել մարդասիրական հասանելիության համար առաջին քայլը ՝ համաձայն միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի ու ՄԱԿ-ի դատարանի որոշումների»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը։