Երևանում պարեկային ոստիկանության համար հետագայում ձեռք կբերվեն միայն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ
copy image url

Երևանում պարեկային ոստիկանության համար հետագայում ձեռք կբերվեն միայն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:43 14-09-2023
Հայաստանում էլեկտրոմոբիլների նկատմամբ ընկալումն աճում է, և դա լավ լուր է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երևանում պարեկային ոստիկանությունն արդեն օգտագործում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ: Արդեն Երևանում առաջին էլեկտրական շարժիչով ավտոբուսն է դուրս եկել երթուղի: Մենք պայմանավորվել ենք, որ Երևանում պարեկային ոստիկանության համար հետագայում մեքենաներ ձեռք բերելիս ձեռք կբերենք միայն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ: Հետո փորձնական կկիրառենք նաև մարզերում: Այս պահին դժվարություններ կան լիցքավորման հետ կապված, որովհետև կան գործիքներ, որոնք շատ արագ՝ 30-40 րոպեում լիարժեք լիցքավորում են մարտկոցները: Այսօր մեր քաղաքացիները հիմնականում իրենց տների վարդակներից են գիշերային ժամերին լիցքավորում, որն ավելի երկար է տևում: Շուկան վստահաբար այս հարցը կկարգավորի»,-ընդգծեց Փաշինյանը: