ՌԴ-ում «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցի նկատմամբ քրեական գործ են հարուցել
copy image url

ՌԴ-ում «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցի նկատմամբ քրեական գործ են հարուցել

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 16:20 17-08-2023
Ռուսաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել ընտրողների իրավունքները պաշտպանող «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանիցի նկատմամբ։ Նրա բնակարանը խուզարկվում է։

Քրեական գործը հարուցվել է «անցանկալի հասարակական կազմակերպության» աշխատանքը կազմակերպելու համար։ Այդ մեղադրանքով նրան 6 տարվա ազատազրկում է սպառնում։

Խուզարկություններ են կատարվել նաև Մոսկվայում ու մի շարք քաղաքներում նրա համակիրների՝ 14 ռեգիոնալ համակարգողների ու ակտիվիստների բնակարաններում։

«Գոլոսը» անդամակցում էր «Ընտրությունների դիտարկում կազմակերպելու եվրոպական ցանցին» (ENEMO), որը 2021-ին Ռուսաստանում ճանաչվել է «ոչ ցանկալի կազմակերպություն»։ Այդ որոշումից հետո «Գոլոսը» դադարեցրել էր իր մասնակցությունը այդ ցանցին, որտեղ ընդգրկված են Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի շուրջ 18 երկրների անկուսակցական և ոչ կառավարական կազմակերպություններ։