Ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել ԼՂ խաղաղ բնակչի սպանության կապակցությամբ․ ՌԴ ՊՆ
copy image url

Ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել ԼՂ խաղաղ բնակչի սպանության կապակցությամբ․ ՌԴ ՊՆ

Արտաքին 3 տարի առաջ - 00:19 05-12-2021

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 3-ին Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։

«Միջադեպի ընթացքում ադրբեջանական պահակակետում սպանվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Դեպքի վայրում ՌԴ խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի եւ Ադրբեջանական Հանրապետության ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության աշխատակիցների աշխատանքի արդյունքներով՝ ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել խաղաղ բնակչի մահվան դեպքի կապակցությամբ»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։