Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արեստովիչի դեմ
copy image url

Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արեստովիչի դեմ

Արտաքին 3 տարի առաջ - 23:16 17-03-2022
Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի դեմ։ Այս մասին հինգշաբթի՝ մարտի 17-ին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նա մեղադրվում է Բելառուսի երկաթուղու օբյեկտների վրա ահաբեկչությունների և դիվերսիաների կոչեր անելու մեջ։

«Հաստատվել է, որ կասկածյալը 2022 թվականի մարտի 17-ից ոչ ուշ ձայնագրել և համացանցում տեղադրել է տեսահոլովակ՝ Բելառուսի երկաթուղու օբյեկտներում ահաբեկչություն և դիվերսիա, Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը վնաս պատճառելուն ուղղված այլ գործողություններ կատարելու հանրային կոչերով»,- նշել են դատախազությունում։

Նախաքննություն կազմակերպելու նպատակով քրեական գործն ուղարկվել է Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտե։