Ադրբեջանի հյուսիսում ավտոբուս է շրջվել, 19 վիրավոր կա
copy image url

Ադրբեջանի հյուսիսում ավտոբուս է շրջվել, 19 վիրավոր կա

Արտաքին 1 տարի առաջ - 17:22 13-08-2023
Գուբայի շրջանում լուրջ վթար է տեղի ունեցել Temsa ավտոբուսի մասնակցությամբ։ Ինչպես փոխանցում է Shantnews.am-ը,RIA Novosti-ին հայտնել են Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Մի քանի ժամ առաջ Գուսարից Գուբա ուղեւորվող Temsa մակնիշի մարդատար ավտոբուսը շրջվել է։ Գուբայի շրջանի Դիգյախ գյուղում վարորդ Ռավիլ Մախմուդովի վարած ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Տուժածները հոսպիտալացվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսում եղել է 22 մարդ»,-այս մասին նշված է հաղորդագրության մեջ։