Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
copy image url

Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել

Արտաքին 7 ամիս առաջ - 13:45 24-08-2024
Իսպարտայից Անթալիա ուղևորվող մարդատար ավտոբուսը շրջվել է, տուժել է 13 մարդ, որոնցից 8-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Ստացված տեղեկատվության համաձայն՝ Իսպարտայից Անթալիա մեկնող մարդատար ավտոբուսում եղել է 37 մարդ։ Էլսազի գյուղի մոտ վարորդը չի կարողացել շրջադարձ կատարել և ավտոբուսը շրջվել է: