Լաչինի միջանցքը ՀՀ իշխանություններն են փակ պահում. երբ ցանկանան, այն կբացվի
copy image url

Լաչինի միջանցքը ՀՀ իշխանություններն են փակ պահում. երբ ցանկանան, այն կբացվի

Ուղիղ խոսք Ներքին 1 տարի առաջ - 15:00 04-08-2023
Երբ Հայաստանի իշխանությունները ցանկանան, որ ճանապարհը (Լաչինի միջանցքը-խմբ) բացվի, այն ժամանակ էլ կբացվի, ճանապարհը փակ են պահում օրվա իշխանությունները։Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Որդիների կանչ ՀԿ հիմնադիր անդամ Արա Ռոստոմյանը՝ 44-օրյա պատերազմում անմահացած Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը և ՀՀ կառավարության անունից Արցախի ուղարկված և Կոռնիձորում մնացած հումանիտար օգնությանը։

Ռոստոմյանի համոզմամբ՝ Արցախի ուղարկված հումանիտար օգնությունն իրականում շոու էր, քանի որ պարզ էր, որ Ադրբեջանը թույլ չի տալու անցնել Լաչինի միջանցքով։

Վերջինս միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Հայաստանում և Արցախում իրավիճակը կփոխվի այն ժամանակ, երբ այսօրվա իշխանության ներկայացուցիչներն այլևս իշխանության ղեկին չեն լինի։