Արցախի իրավիճակում փոփոխություն կլինի, եթե տարածաշրջանային խոշոր խաղացողները դա ցանկանան․ քաղաքագետ
copy image url

Արցախի իրավիճակում փոփոխություն կլինի, եթե տարածաշրջանային խոշոր խաղացողները դա ցանկանան․ քաղաքագետ

Ներքին 2 տարի առաջ - 23:39 18-01-2023
Ինչպես միջազգային ասպարեզում Բերձորի միջանցքի շուրջ ուշադրության մեծացումը, այնպես էլ տարածաշրջանային խոշոր խաղացողների միջև ծավաված ինտենսիվ քննարկումները կարող էին նպասել Բերձորի միջանցքն անհապաղբացելու մասին Լավրովի կոչին։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Լավրով-Բայրամով վերջին հեռախոսազրույցին։

«Մենք տեսանք անցնող 2-3 օրերին Ռուսաստան-Իրան, Ռուսաստան-Թուրքիա, Թուրքիա-Իրան շփումը։ Կարծում եմ, որ ընդհանուր գործոնների համախումբն է, որ բերում է նոր իրավիճակի կամ իրավիճակի շրջանակում նոր գործոնների, նոր ազդեցությունների։ Ըստ այդմ՝ նաև մենք տեսնում ենք այսպիսի հռետորաբանություն»,- ասաց նա։

Քաղաքագետի դիտարկմամբ, սակայն, որևէ արդյունքի հասնելու համար միայն հայտարարություններն ու կոչերը բավարար չեն։

«Կարծում եմ, որ գործնական առումով որևէ բան կարող է փոխվել, եթե տեղի է ունենա ավելի լայն իմաստով համաձայնություն՝ խոշոր դերակատարների միջև, և այդ համաձայնությունը որևէ կերպ ազդեցության բերի Ադրբեջանի նկատմամբ։ Կա, իհարկե, փոխհամաձայնություն՝ Ռուսաստան- Ադրբեջան տիրույթում։ Մենք այսօր լսեցինք նաև Լավրովի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի հետ ռուս խաղաղապահները բանակցել են նաև Լաչինի միջանցքով բեռների՝ ըստ անհրաժեշտության, հսկողություն իրականացնելու շուրջ։ Ոպեսզի ռուս խաղաղապահներն, այսպես ասած, կասկածելի բեռները ստուգման ենթարկեն։ Քննարկում է եղել Արցախի ներկայացուցիչների հետ։ Թե հատկապես որ ներկայացուցչի հետ ու ինչ մակարդակով՝ Լավրովն, իհարկե, չէր բարձրաձայնել։ Այդուհանդերձ, ինքը կարծիք հայտնեց, որ առաջիկա շրջանում խնդիրը կհանգուցալուծվի»,-ասաց նա։

Ըստ փորձագետի՝ այժմ բազմաշերտ գործընթացներ են ընթանում։ Իսկ իրավիճակի փոփոխություն, իր խոսքով, կարող է լինել միայն այդ ամենի հանրագումարում։ Այս առումով, նա կարևորեց նաև միջազգային դատարանների կայացրած վճիռների փաստը։

«Իհարկե, այդ բոլոր գործընթացները շատ կարևոր են։ Եվ Ադրբեջանն, անշուշտ, չի կարող անտեսել այդ ամենը կամ վերաբերվել այնպես, ասես դրանք ոչինչ չարժեն։ Սակայն, մեծ հաշվով, կարծում եմ, որ Ադրբեջանի գործողությունները պայմանավորված են լինելու քաղաքական համաձայնությունների կամ փոխհամաձայնությունների տրամաբանությամբ։ Մենք, ի վերջո, գիտենք, որ եղել են նաև այլ վճիռներ՝ ՄԻԵԴ-ի կողմից։ Եթե չեմ սխալվում՝ ռազմագերիների հարցով էլի միջանկյալ միջոցի կիրառման որոշում էր կայացվել։ Բայց տեսնում ենք, որ եթե չի ձևավորվում այդ որոշումներին գնալու այնպիսի միջավայր, որ Բաքուն կտեսնի, թե ինչ անմիջական վտանգներ կարող են սպասել իրեն՝ դրան չգնալու դեպքում՝ դատական այդ վճիռներն այդքան մեծ ազդեցությու ունենալ չեն կարող։ Դրանց դերը չպետք չէ գերագնահատել, բայց և պետք չէ թերագնահատել։ Ամեն ինչ կախված է լինելու քաղաքական իրողություններից։ Դրանք հիմնականում վերաբերում են ռեգիոնալ խոշոր խաղացողների միջավայրում առկա տրամադրություններին։ Այստեղ առանցքային են ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան»,- եզրափակեց նա։

Ձեզ գուցե հետաքրքրի