Ստեփանակերտը դատարկ է, իսկ աղբամանները՝ լիքը․ տեսանյութ

Ներքին 1 տարի առաջ - 19:51 30-07-2023
Հանուն Արցախի պաշտպանության նախաձեռնության անդամ Արշակ Աբրահամյանը տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է Ստեփանակերտի այսօրվա վիճակը․ փողոցները դատարկ են, աղբամանները՝ չհավաքված, երկուսն էլ նույն պատճառով․ վառելիք չկա։

«Շրջափակման արդյունքում առաջացած վառելիքի բացակայության հետևանքով Ստեփանակերտի փողոցները և խաչմերուկները ունեն հետևյալ տեսքը։

Եվ ուշադրություն կդարձնեք նաև փողոցի մոտ տեղադրված աղբարկղներին,որոնք նույնպես վառելիքի բացակայության պատճառով չեն դատարկվում։

Քաղաքի աղբահանությունը նույնպես պարալիզացված վիճակում է իր բոլոր բացասական հետևանքներով և վտանգներով…»,- գրել է Արշակ Աբրահամյանը։