Ուղիղ եթեր
Պուտինը Պրիգոժինի համար ՀԱՊԿ-ին չի դիմի
copy image url

Պուտինը Պրիգոժինի համար ՀԱՊԿ-ին չի դիմի

Խոսք Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 21:15 24-06-2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ գիշերվանից կտրուկ լարվել է Ռուսաստանում տիրող իրավիճակը, անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, որոնք շարունակվում են մինչ այս պահը:

Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները, Կրեմլի մերձակայքում երթևեկում են զրահամեքենաներ,Դոնի Ռոստովը գտնվում է «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հսկողության տակ:

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանն, անդրադառնալով Ռուսաստանում ստեղծված իրավիճակին, նշեց, որ դա անսպասելի էր, քանի որ Պրիգոժինի կողմից ղեկավարվող ռազմական կառույցը՝ «Վագներ»-ը, մեծ ներդրում է ունեցել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում, և սպասելի չէր, որ այժմ նրա ղեկավարը ռազմական ապստամբություն է բարձրացրել երկրում։

Նա նկատեց, որ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ հաջողություններ արձանագրած զինվորական գործիչներին թվացել է, թե իրենք նաև տաղանդավոր քաղաքական գործիչներ են և սկսել են նմանատիպ գործողություններ իրականացնել։

«Սա արդեն Ռուսաստանի նախագահի կողմից որակվել է որպես ռազմական ապստամբություն, որը պետք է դաժանորեն ճնշվի, որովհետև իր էությամբ սա շատ նման է 1917 թվականի ամռանը Ռուսաստանի ժամանակավոր կառավարության դեմ գեներալ Կոռնիլովի սկսած ապստամբությանը։

Այդ ժամանակ զինվորականները՝ գեներալ Կոռնիլովի գլխավորությամբ համարելով, որ ժամանակավոր կառավարությունը հաջողություն չունի, որոշեցին նույն հարավային շրջաններից շարժվել դեպի Մոսկվա, ինչը Ռուսաստանում հանգեցրեց լուրջ քաղաքական խժդժությունների, բոլշևիկների վարկի բարձրացմանը և պատմությունը տարավ լրիվ այլ զարգացման։

Այժմ մեկ այլ գործիչ, իրեն համարելով Կոռնիլով, որոշել է իր ամբիցիաները բավարարել, չնայած նշում է, որ իր գործողություններն ուղղված են միայն Շոյգուի և Գերասիմովի դեմ, բայց այնուամենայնիվ նա ռազմական ապստամբություն է բարձրացրել»,- կարծում է նա։

Արմեն Բադալյանի համոզմամբ՝ եթե այս ապստամբությունը շատ կարճ ժամանակահատվածում չճնշվի, ապա շատ լուրջ հարված կհասցնի Ռուսաստանի վարկանիշին, բացի այդ, ինչպես միշտ, սրանից էականորեն և խիստ տուժելու է հայ ժողովուրդը։

Հարցին, թե ՌԴ իշխանություններին կհաջողվի՞ իրավիճակի վերահսկողությունն իրենց ձեռք վերցնել՝ մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ենթադրաբար, այո, որովհետև հիմա ամբողջ ռազմական ներուժը կենտրոնացվելու է այդ ապստամբությունը ճնշելու համար»։

Նա ընդգծեց, որ եթե Պրիգոժինի ապստամբությունն ինչ-որ չափով հաջողություն ունենա, ապա դա չի ավարտվի միայն պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի չեզոքացմամբ, և հաջորդ քայլով իր պաշտոնից կհեռացվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որից հետո կսկսի քաղաքական և իշխանական կլանների լուրջ բախում՝ իշխանության հասնելու համար։

«Դա նշանակում է՝ կորուստ ուկրաինական ռազմաճակատում, իսկ Ռուսաստանն այս պահի դրությամբ ուկրաինական ռազմաճակատում շատ լուրջ հաջողություններ ունի և մոտենում էր իր հաղթական ավարտի առաջին քայլը կատարելուն։ Այդ ամեն ինչն ամբողջովին վերացվելու է, որից հետո անմասն չի մնալու, և չի բացառվում նաև արևմտյան զորքերի մուտքը Ռուսաստան։ Իսկ դա արդեն նշանակում է Ռուսաստանի մասնատում, որը մեզ հաջողություն չի բերելու։ Այս պահի դրությամբ Ռուսաստանը գտնվում է այս իրավիճակում»,- նշեց նա։

Անդրադառնաով այն բանին, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ Հայաստանի համար, եթե Ռուսաստանում բարձրացած ապստամբությունը հաջողի՝ քաղաքագետը նշեց, որ առանց որևէ կասկածանքի թուրքական զորքերը կմտնեն Հայաստան, ինչից հետո ՀՀ-ն փաստացի կվերածվի թուրքական վիլայեթի, իսկ Արցախն ամբողջովին կհայաթափվի, քանի որ այդ ժամանակ ադրբեջանական ուժերն կմտեն Արցախ։

«Դրանից հետո միջանցքն են վերցնելու, այսինքն, հնարավոր է՝ Մեղրու և Կապանի շրջաններն ամբողջովին անցեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բացի այդ ռուսական բազան փոխարինվելու է թուրքական բազայով։ Այսինքն՝ Հայաստանը դէ ֆակտո վերածվելու է թուրքական վիլայեթի, դէ յուրե որպես պետություն կարող է շարունակել գոյություն ունենալ»,- կարծում է նա։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է Ռուսաստանը օգնության խնդրանքով դիմի ՀԱՊԿ-ին և այդ դեպքում նաև Հայաստանը զորքեր ուղարկի այնտեղ՝ Արմեն Բադալյանը միանշանակ բացասական պատասխան տվեց։ Նա ընդգծեց, որ եթե ՌԴ-ն զորքեր ուղարկելու խնդրանքով դիմի ՀԱՊԿ-ին, ապա դա նշանակում է ընդունել սեփական թուլությունը, իսկ Ռուսաստանի նախագահը չի կարող դա իրեն թույլ տալ։

Բադալյանը հավելեց, որ դա Պուտինի համար հավասարազոր է պարտության՝ ավելի վատ է, քան պարտությունը։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
22:00 10 անշարժ գույք, մեքենա, 5․4 մլն անկանխիկ, 3.5 մլն կանխիկ, 8․7 մլն եկամուտ․ Մասիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը