Եթե Արցախն Ադրբեջան է, ինչո՞ւ մեր որդիներին տարաք ու սպանեցիք Ադրբեջանում. զոհվածների ծնողների հարցը՝ Փաշինյանին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:56 22-05-2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հրավիրած մամուլի ասուլիսին լրագրողներից մեկն իր հարցի փոխարեն հնչեցրեց կառավարության դիմաց նստացույց հայտարարած զոհված զինծառայողների ծնողների հարցի ձայնագրությունը․ «Ի՞նչ էիք զգում, երբ հրահանգում էիք կալանավորել մորը, որի զավակը զոհվեց ձեր ապիկար ու դավաճան քաղաքականության արդյունքում: Եթե Արցախը Ադրբեջան է, ինչո՞ւ մեր որդիներին տարաք ու սպանեցիք Ադրբեջանում»:

«ՀՀ զինված ուժերի ու Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների վերաբերյալ ես ոչ մի այլ որոշում չեմ կայացրել, բոլոր որոշուները կայացված են եղել շատ ավելի վաղուց ու իմ որդին, որպես կամավոր, ծառայել է ԼՂ-ում: Մնացած մասերով ես արդեն պատասխանեցի», - ասաց Փաշինյանը՝ արձագանքելով ծնողների հարցին: