Տիգրան Ավինյանը բյուջեի գումարներով նվերներ է անում՝ կատարելով նախընտրական քարոզչություն
copy image url

Տիգրան Ավինյանը բյուջեի գումարներով նվերներ է անում՝ կատարելով նախընտրական քարոզչություն

Ներքին 2 տարի առաջ - 10:18 08-03-2023
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ոչ միայն իրեն դրսևորում և զգում է որպես քաղաքապետ, այլ նրան այդպես ընկալում և ընդունում են պոտենցիալ ենթակաները։

Այսպես, Երևանի Հ.Պարոնյանի անվան հ.59 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջում լուսանկար են հրապարակել և շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանին և Տիգրան Ավինյանին անակնկալի համար։

Եթե ոչ նախընտրական քարոզչություն, ապա ինչ է սա։ Երկրորդ՝ Ավինյանը իր անձնական գրպանից է անակնկալներ անում, թե բյուջեի գումարներով նվերներ է անում՝ իր համար դիվիդենտներ հավաքելով։

Եթե դա համայնքի գումարներով է կազմակերպվել, ինչու չի նշվում քաղաքապետի անունը կամ գոնե միայն Երևանի քաղաքապետարանը, իսկ եթե անձամբ Ավինյանն է անակնկալի հեղինակը, ապա թերևս պետք է նշել միայն նրան՝ առանց քաղաքապետարանի հիշատակման։