Ռոնալդուն պաշտոնական հայտարարություն է արել՝ գրառում կատարելով կարիերայի շարունակության մասին
copy image url

Ռոնալդուն պաշտոնական հայտարարություն է արել՝ գրառում կատարելով կարիերայի շարունակության մասին

Սպորտ 3 տարի առաջ - 10:07 18-08-2021

«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնական կոչով դիմել է իր բոլոր երկրպագուներին՝ Instagram-ում գրառում կատարելով կարիերայի շարունակության մասին:

«Ով ինձ ճանաչում է, գիտի, թե որքանով եմ կենտրոնացած իմ աշխատանքի վրա: Ավելի քիչ խոսքեր և ավելի շատ գործողություններ. սա իմ հիմնական կարգախոսն է կարիերայիս հենց սկզբից: Սակայն, հաշվի առնելով այն ամենը, ինչ ասվել ու գրվել է վերջերս, ես պետք է հայտնեմ իմ դիրքորոշումը:

Իմ ապագայի անլուրջ լուսաբանումն անհարգալից վերաբերմունք է իմ և այս ասեկոսեներում ներգրավված բոլոր ակումբների նկատմամբ: «Ռեալում» իմ պատմությունն արդեն գրված է: Այն գրանցվում է թվերով, գավաթներով, ռեկորդներով և կոչումներով: Այն գտնվում է «Բերնաբեու» մարզադաշտի թանգարանում և ակումբի յուրաքանչյուր երկրպագուի մտքում: Ես գիտեմ, որ «Ռեալի» իսկական երկրպագուները կշարունակեն սիրել ինձ իրենց սրտում, և ես նրանց իմ սրտերում:

Վերջերս հաճախակի են հայտնվում նորություններ և պատմություններ, որոնք կապում են ինձ տարբեր լիգաների մի շարք ակումբների հետ, և ոչ ոք երբևէ չի անհանգստացել փորձել պարզել իրական ճշմարտությունը:

Այժմ ես լռությունս խախտում եմ՝ ասելով, որ չեմ կարող թույլ տալ, որ մարդիկ շարունակեն խաղալ իմ անվան հետ: Ես կենտրոնացած եմ կարիերայիս վրա և պատրաստ եմ բոլոր մարտահրավերներին, որոնց ես պետք է դիմակայեմ: Մնացա՞ծ ամեն ինչը․․․ Մնացած ամեն ինչը պարզապես խոսակցություններ են», – գրել է Ռոնալդուն:

Ավելի վաղ տարբեր լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից»: Պորտուգալացուն վերագրում էին «Ռեալ» հավանական վերադարձը, «Մանչեսթեր Սիթի», ՊՍԺ և «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը: