ԹՈՒՐՔԻԱՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ «ՃԻՇՏ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵԼՈՎ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍ ԿԿԱԶՄԻ». ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
copy image url

ԹՈՒՐՔԻԱՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ «ՃԻՇՏ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵԼՈՎ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍ ԿԿԱԶՄԻ». ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Արտաքին 4 տարի առաջ - 16:30 19-02-2021

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփը նախօրեին ընդունել է Ադրբեջանի վարչապետ Ալի Էսեդովի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ սա Էսեդովի՝ Ադրբեջանի վարչապետի պաշտոնում արտասահմանյան առաջին այցն է: Շենթոփը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերությունների թեմային, նշել է, որ այն իր մտերմությամբ ու անկեղծությամբ «աշխարհում եզակի է»: Թուրքիայի մեջլիսի նախագահը նշել է, որ արցախյան պատերազմում Ադրբեջանի գրանցած արդյունքը մեծ ոգևորությամբ է ընդունվել թուրք ժողովրդի կողմից:

Նրա դիտարկմամբ՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին հաջակցություն Ադրբեջանի Թուրքիայի խորհրդարանի չորս կուսակցությունների կողմից հրապարակված «Հայաստանի հարձակումների դատապարտման մասին» համատեղ հռչակագիրն ու դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած զորահանդեսին թուրք զինվորակաների մասնակցությունը ցույց են տալիս թուրք-ադրբեջանական հարաբերությունների «բարձր մակարդակը»: Շենթոփը հայտնել է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ Թուրքիայի տեսլականն է՝ ձևավորել կայունություն, ընդհանուր անվտանգություն և համագործակցության դաշտ, որը հիմնված կլինի տարածաշրջանի հանձնառության վրա: Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության հարթակ ձևավորելու առաջարկին: Շենթոփը հայտնել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանն այս անգամ «ճիշտ քայլ կատարելով՝ խաղաղության գործընթացի մաս կկազմի»:

«Ոչ ոք չպետք է կասկած ունենա, որ բարեխիղճ և անկեղծ վերաբերմունքի դեպքում Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք նույն ըմբռնումով կարձագանքենք»,-ասել է նա: Այնուհետև Շենթոփը, ընդգծելով Ադրբեջանին ցուցաբերված քաղաքական աջակցության աստիճանը, հիշեցրել է նոյեմբերի 27-ին Թուրքիայի խորհրդարանի չորս կուսակցությունների կողմից հրապարակված համատեղ հռչակագիրը, որը, ըստ նրա, պատասխան էր Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունմանը: Այդ հռչակագրով խստագույնս դատապարտվել էր Ֆրանսիայի Սենատի որոշումը: Իսկ ինչ վերաբերում է վերջերս ԱՄՆ Սենատի 54 անդամի կողմից Բայդենին ուղարկված նամակին, որով պահանջվում է ճնշումներ գործադրել Թուրքիայի դեմ՝ արցախյան պատերազմում հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից գործադրված բռնությունը խրախուսելու համար, Շենթոփն ասել է, որ Թուրքիայի խորհրդարանի Թուրքիա-ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ 87 պատգամավոր ի պատասխան հիշյալ նամակին, գրավոր հայտարարություն են հրապարակել: Նշենք, որ այդ հայտարարությունը ողողված էր թուրք-ադրբեջանական հակահայ թեզերով: Շենթոփը նաև նշել է, որ այդ նամակին բոլորովին վերջերս հակազդել է Ադրբեջանի մեջլիսը, որը ողջունել են Թուրքիայում:

Աղբյուր` aa.com.tr/ermenihaber.am