Crocs ապրանքանիշը և Swarovski ընկերությունը համագործակցում են նոր, շքեղ կոշիկների հավաքածու ստեղծելու նպատակով։ Հավաքածուն ներառում է Crocs-ի հայտնի Classic Clog մոդելը, որը կզարդարվի Swarovski քարերով։ Այս մասին գրում է JFK-ն։
Նոր հավաքածուի մեջ ներկայացված է նաև բացառիկ աքսեսուար, ոգեշնչված «Գիշերային թագուհու ծաղկից»՝ հազվադեպ ծաղկող բույսից, որը ծաղկում է տարեկան միայն մեկ անգամ։
Հավաքածուի պաշտոնական շնորհանդեսը նախատեսված է մայիսի սկզբին։
Հաշվի առնելով Crocs-ի և Swarovski-ի նախկին նմանատիպ համագործակցությունների գները, կանխատեսվում է, որ կոշիկների գինը կլինի մոտավորապես 150-250 դոլարի միջակայքում՝ կախված մոդելից և քարերի քանակից։