Ադրբեջանում բայրաքթար տեսակի անօդաչու թռչող սարքեր կարտադրեն
copy image url

Ադրբեջանում բայրաքթար տեսակի անօդաչու թռչող սարքեր կարտադրեն

Արտաքին 2 տարի առաջ - 13:30 27-12-2022
Թուրքական բայրաքթար տեսակի անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունը Ադրբեջանում մասնաճյուղ է բացել, որտեղ առաջիկայում թուրքական անօդաչու թռչող սարքեր կարտադրեն։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի տնտեսության նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայությունն իրականացրել է՝ Bayraktar Teknoloji Azərbaycan բաց բաժնետիրական ընկերության պետական գրանցումը։

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 1.7 մլն մանաթ, իսկ օրինական ներկայացուցիչը թուրքական Baykar Makina ընկերության համակարգող Հուսեյն Թոփուզն է։

Նշենք, որ Baykar Makina-ն զբաղվում է բայրաքթար տեսակի անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, որոնք Ադրբեջանի զինված ուժերի կողմից լայնորեն օգտագործվեցին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և նպաստեցին Բաքվի հաղթանակին։ Թուրքական անօդաչու թռչող սարքերի ստեղծողը Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթար է, ով ընկերության տեխնիկական տնօրենն է։

Ամենից շատ դիտված